ԱՄՆ Ալաբամա նահանգում գծերից դուրս է եկել հում նավթ տեղափոխող գնացքը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Գնացքի 90 վագոններից 20-ը պայթել են: Ներկայումս վթարի վայրում հրդեհ է: Որպեսզի ամբողջ նավթն այրվի, առնվազն մեկ օր է անհրաժեշտ:
Հայտնի է, որ գնացքը պատկանել է Genesse & Woyming Inc ընկերությանը: Վթարի պատճառով տուժածների մասին ոչինչ հայտնի չէ:









































