2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան ռուս հեռուստահաղորդավարուհի Վիկտորյա Լոպըրևան Ֆրանսիայի առաջնության խաղից հետո հանդիպել է Պարի Սեն-Ժերմենի հարձակվող Նեյմարի հետ:
Հեռուստահաղորդավարուհին Twitter-ում հրապարակել է բրազիլացի ֆուտբոլիստի հետ իրենց համատեղ լուսանկարը՝ շնորհավորելով նրան հաղթանակի առթիվ:
«Միակ և անկրկնելի Նեյմար, շնորհավորում եմ քեզ և քո ողջ թիմին ևս մեկ հաղթանակի կապակցությամբ»,- գրել է Լոպըրևան:









































