Sport Mediaset-ը հայտնում է, որ Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ռեալ»-ի և «Յուվենթուս»-ի հանդիպման ժամանակ ակումբների նախագահներ Ֆլորենտինո Պերեսն ու Անդրեա Անյելին քննարկել են ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի հարցը:
Թուրինյան ակումբի նախագահը վստահեցրել է, որ չի պատրաստվում վաճառել ֆուտբոլիստի իրավունքները: Այնուամենայնիվ, նշվում է, որ բանակցությունները կարող են ավելի կոնկրետ փուլ անցնել:
Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսի»-ն, «Արսենալ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն:









































