«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն մեկնաբանել է վերջին ժամանակաշրջանում ցուցադրած իր արդյունավետ խաղը: Այդ մասին հայտնում է Sky Sports-ը:
«Ես շատ գոհ եմ, քանի որ հաջող խաղ եմ ցուցադրում: Սակայն ես ուրախ եմ ոչ միայն նրա համար, որ գոլեր եմ խփում: Ավելի շատ ինձ ուրախացնում են թիմի հաղթանակները: Կարծում եմ` գոլերիս մեծ մասն օգնել են «Սիթի»-ին 3 միավոր վաստակել:
Նեգրեդոյի հետ իսկապես լավ ենք համագործակցում խաղադաշտում: Նա միացել է մեր թիմին ընթացիկ մրցաշրջանում, բայց արդեն հարմարվել է և հիանալի խաղ է ցուցադրում: Պետք է շարունակենք նույն ոճով»,- ասել է Ագուերոն:








































