Մադրիդի «Ռեալ»-ը բանակցում է Դորտմունդի «Բորուսիա»-ի հետ` Իլկայ Գյունդողանի տրանսֆերի ձեռքբերման շուրջ:
Ընդ որում, մադրիդյան ակումբը դեմ չէ վճարել կիսապաշտպանի իրավունքների դիմաց պահանջվող ամբողջ գումարը, ինչպես նաև տրամադրել Նուրի Շահինի տրանսֆերը, ով «Բորուսիա»-ում հանդես է գալիս վարձավճարով:
Marca-ն հայտնում է, որ «արքայական ակումբ»-ը ցանկանում է արագ համաձայնության հասնել Դորտմունդի կողմի հետ, քանի դեռ բանակցություններ չեն սկսել Գյունդողանի իրավունքների մյուս հավակնորդները:









































