Friday, 19 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Վովա Գասպարյանի հարցերը Սերժ Սարգսյանին

Ոստիկանապետ Վովա Գասպարյանը նախօրեին այցելել է Բաղրամյան 26 և հանդիպում ունեցել Սերժ Սարգսյանի հետ՝ նրան ներկայացնելով 2017-ի աշխատանքի արդյունքը և տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Ինքնին այս այցելությունը հետաքրքիր է անկասկած, սակայն առավել ուշագրավ է դառնում այն իրողության ֆոնին, որ նախօրեին հայտնի են դարձել կառավարման նոր մոդելում ոստիկանության, այսպես ասած, կարգավիճակի վերաբերյալ օրինագիծը և մանրամասները:

Ըստ այդմ՝ ոստիկանությունը դառնում է վարչապետին ենթակա կառույց: Եթե ներկայումս ոստիկանությունն առընթեր է կառավարությանը, այսինքն՝ անմիջականորեն ենթակա չէ վարչապետին, ապա ապրիլից կլինի այդպիսին: Սրա վերաբերյալ հարցերի քննարկումներ Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանի հետ չի ունեցել՝ ըստ պաշտոնական հաղորդագրության, սակայն կասկած իսկ չկա, որ հանդիպման ընթացքում իրականում երևի թե հենց այս խնդիրն է եղել առանցքայիններից մեկը, ընթացիկ աշխատանքներից բացի:

Բանն այն է, որ առկա է ուշագրավ իրավիճակ: Եթե վարչապետ լինում է Սերժ Սարգսյանը, ապա այստեղ կարծես թե իրավիճակը սկզբունքորեն չի փոխվում, և Վովա Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ենթակայության ներքո, հաշվետու է մնում նրան: Սակայն, եթե ստացվում է այնպես, կամ չի ստացվում ինչ-որ բան այնպես, ու Սերժ Սարգսյանը չի դառնում վարչապետ, ապա Վովա Գասպարյանը, փաստորեն, հայտնվում է բոլորովին այլ վարչապետի ենթակայության ներքո:

Եթե դիցուք՝ դիտարկենք, որ այդ վարչապետը մնում է Կարեն Կարապետյանը, ապա այստեղ իրավիճակը դառնում է առանձնապես ուշագրավ՝ հաշվի առնելով այն, որ Կարեն Կարապետյանի և Վովա Գասպարյանի փոխհարաբերությունը, մեղմ ասած, չի ստացվել արդեն հիմա կամ նույնիսկ վաղուց՝ Կարապետյանի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո: Դրա վկայությունն են այն մի շարք դիտողությունները կամ հանձնարարությունները, այսպես ասած՝ վերադաս դիրքերի ցուցադրությունը, որ Գասպարյանի հանդեպ փորձում էր անել Կարեն Կարապետյանը կառավարության նիստերին՝ նրան այս կամ այն առիթով տալով հանձնարարականներ, հաճախ նույնիսկ ֆունկցիոնալ առումով ոչ անմիջական առնչություն ներկայացնող հարցերի առիթով: Իսկ նախորդ տարվա սկզբին իր ասուլիսի ընթացքում Կարեն Կարապետյանը, ըստ էության, ուղիղ տեքստով էր հայտարարել, որ ոստիկանությունը չի օժանդակում իրեն մենաշնորհների և պաշտոնական դիրքի չարաշահման դեմ պայքարում:

Վովա Գասպարյանն անկասկած Սերժ Սարգսյանից ակնկալում է այս իրավիճակի հնարավոր հանգուցալուծման վերաբերյալ իրողությունների որոշակիացում՝ մնո՞ւմ է Սարգսյանը վարչապետ ու երաշխավորո՞ւմ է Գասպարյանի դիրքը, թե՞ Սարգսյանը որևէ երաշխիք չի տալիս ոստիկանապետին՝ կապված 2018-ի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում