Հռոմի ոստիկանությունը մայրաքաղաքի ծովափնյա Օսթիա արվարձանում անցկացել է մաֆիոզ գործունեության մեջ կասկածվողների զանգածային ձերբակալություններ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Օսթիան հանդիսանում է մայրաքաղաքում մաֆիոզ կլանների աշխատանքի վերաբերյալ լայնածավալ հետաքննության առանցքային թեժ կետերից մեկը։
Առավոտյան ռեյդի ժամանակ ձերբակալվել 31 մարդ։ Նրանք կասկածվում են «Սպադա» մաֆիոզ կլանի հետ կապերի մեջ։
Օսթիայի քաղաքապետ Վիրջինիա Ռաջին արդեն հասցրել է երախտագիտություն հայտնել ոստիկանությանը, դատախազությանն ու ՆԳ նախարարին ձերբակալությունների համար՝ թողնելով հետևյալ բովանդակությամբ թվիթ. «Հռոմը նոր կյանք է ստանում Օսթիայում «Սպադա» կլանի դեմ գործողությամբ։ Միասին մենք «ոչ» ենք ասում հանցավորությանը։ Մա՛ֆիա, հեռացի՛ր Հռոմից»։








































