Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում այսօր կմեկնարկի շախմատի Եվրոպայի տղամարդկանց և կանանց թիմային առաջնությունը:
Առաջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականն ուժերը կչափի Բուլղարիայի ընտրանու հետ, իսկ կանանց ընտրանու մրցակցիը կլինի Խորվաթիայի հավաքականը:
Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականների կազմերը հետևյալն են՝
Տղամարդկանց հավաքական՝
1. Լևոն Արոնյան – 2801 միավոր
2. Սերգեյ Մովսիսյան – 2700
3. Վլադիմիր Հակոբյան – 2681
4. Գաբրիել Սարգսյան – 2676
5. Տիգրան Պետրոսյան – 2660
Կանանց հավաքական՝
1. Էլինա դանիելյան – 2457 միավոր
2. Լիլիթ Մկրտչյան – 2447
3. Լիլիթ Գալոյան – 2301
4. Մարիա Կուրսովա – 2339
5. Աննա Հայրապետյան – 2221








































