Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Ֆելիպե Սկոլարին իր հիացմունքն է հայտնել «Ռոմա»-ի կիսապաշտպան Ֆրանչեսկո Տոտիի ցուցադրած խաղով: Սկոլարին նշել է, որ Տոտին տպավորիչ խաղ է ցուցադրում:
«Ինձ շատ դուր է գալիս Տոտիի խաղը: Նա «Ռոմա»-ի խորհրդանիշն է: Տոտին նվիրված է իր ակումբին և մենք, բրազիլացիներս, մեծ նշանակություն ենք տալիս դրան: Եթե Տոտին բրազիլացի լիներ, ես նրան ազգային հավաքական կհրավիրեի և «Մունդիալ-2014»-ին մասնակցելու հնարավորություն կտայի:
Ընդհանրապես, Իտալիայի հավաքականը շատ հզոր է: Այդ թիմի ցանկացած ֆուտբոլիստ կարող էր խաղալ մեր հավաքականում»,- ասել է Սկոլարին:










































