Ուգանդայի նախագահ Յովերի Կագուտա Մուսեվենին հայտարարել է, որ միևնույնն է՝ սիրում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նույնիսկ չնայած երրորդ աշխարհի երկրների հասցեին նրա վիրավորական խոսքերին։ Այս մասին հայտնում է Independent-ը՝ հիշեցնելով, որ Թրամփն այդ երկրներն անվանել էր «գարշահոտ անցքեր»։
«Ես սիրում եմ Թրամփին, որովհետև նա խոսում է աֆրիկացիների հետ ուղիղ։ Չգիտեմ, կարող է, նրա խոսքերը աղավաղվել են, սակայն նա աֆրիկացիների հետ անմիջական է խոսում»,-ասել է նա։
ԱՄՆ նախագահը վստահեցրել էր, որ վիրավորական հայտարարություններ չի արել երրորդ աշխարհի երկրների հասցեին, և որ ինքն իրեն ռասիստ չի համարում։









































