Թուրք ոստիկանները ցրել են քրդերի ցույցը, որոնք բողոքում են Սիրիայի հետ սահմանին պատի կառուցման դեմ` հաղորդում է Reuters գործակալությունը: Ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել:
Ցույցը տեղի է ունեցել Նուսայբին քաղաքում, որը Սիրիայի Ղամիշլի քաղաքից առանձնացված է փշալարով: Նախնական տվյալներով` ցույցին մասնակցել է ավելի քան 1000 մարդ:
Նոյեմբերի 1-ին Նուսայբինում ևս տեղի են ունեցել ցույցեր:









































