ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում՝ Էվերգրինում, եղջերուն բարձրացել է ցանցով ցանկապատված բատուտի վրա և որոշ ժամանակ մնացել այնտեղ՝ հաղորդում է ABC հեռուստաալիքը:
Գրեգ և Շոն Չեյզ զույգը նկարահանել է բատուտի վրա առաջ շարժվելու եղջերուի փորձերը, որը գտնվում է նրանց տան մոտ: Գրեգի խոսքերով՝ սկզբում եղջերուն գլուխը մտցրել է ցանցի մեջ, այնուհետև անսպասելիորեն ցատկել է բատուտի վրա:
Հայտնվելով փակ տարածությունում՝ եղջերուն սկսել է թռչկոտել բատուտի վրա՝ փնտրելով ելք: Բատուտը պատռվել է կենդանու ծանրությունից, և որոշ ժամանակ անց եղջերուն կարողացել է առանց կողմնակի օգնության դուրս գալ:
Տեսանյութը հրապարակվել է YouTube-ում: Չի հաղորդվում, թե զույգն ինչու չի զանգահարել կենդանիների պաշտպանության ծառայություն:










































