ԱԺ-ում մեկնարկել են «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումները:
«Մեր հարևան երկրներում, որտեղ գնաճը ավելի մեծ է, և՞ս գնաճը պայմանավորված է ակցիզային հարկի կամ հարկերի ավելացմամբ: Արդյոք այդ երկրներում թոշակը և աշխատավարձը չի՞ բարձրացվել: Հաջորդը՝ ապրանք վաճառողը կաշկանդվա՞ծ է արդյոք արժեք ավելացնելով, և արժեք ավելացնելու ազատությունը ՀՀ-ում սահմանափակվա՞ծ է, թե՞ ոչ»,- ԿԲ նախագահին իր հարցերն ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հորդորելով հարցերին այնպիսի բառապաշարով պատասխանել, որ ՀՀ սպառողները հասկանան:
Մանրամասները՝ տեսանյութում:









































