Թուրքական Քիլիս գավառը Սիրիայի տարածքից ենթարկվել է հրթիռակոծման, որի հետևանքով տուժել է մեկ մարդ, փլուզվել են մի քանի շենքեր: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:
Քիլիսը տեղակայված է թուրք-սիրիական սահմանին:







































