Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունն ահազանգ է ստացել ՀՀ Արմավիրի մարզի Լուկաշին համայնքի բնակիչներից, որոնք տեղեկացրել են, որ գյուղի փոստը գրեթե ամեն օր փակված է:
Բանն այն է, որ մոտ քսան օր առաջ ազատվել է փոստի աշխատակիցը, և գյուղացիների խոսքով՝ նրանք նոյեմբերի թոշակն արդեն երեք օր է, չեն կարողանում ստանալ: Ահազանգը հաստատել է նաև Լուկաշինի համայնքապետ Կարեն Մկրտչյանը. «Հիմա բնականոն աշխատանքը խաթարվել է գյուղում: Եկել են ու ինձ են անհանգստացնում: Ես էլ զանգում եմ ընկերություն, ասում են, թե ցերեկը՝ ժամը 4-ից հետո, կգան, կբաժանեն»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:








































