Friday, 26 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Մաշտոցի պողոտայում կատարվածի ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱԱԾ-ն

«Ոստիկանական գործողությունները ես այսպես կգնահատեմ՝ մերկ ձեռքեր փայտերի դեմ: Սա այն է, ինչ ես տեսել եմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին ՆԳ նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

«Էն, ինչ որ ես տեսել եմ, համենայնդեպս՝ ոստիկանական ուժերի կողմից, ինչպես նախկինում, հիվանդագին, դաժան դրսևորում չէր: Ոստիկանության գործողությունները, ազնիվ լինենք, տարբեր էին: Նախկինում անհասկանալի դաժանություն էր դրսևորվում. դա տեսել ենք մարտի 1-ին, ապրիլի 12-ին: Այս անգամ ես ոչինչ չտեսա, նույնիսկ դուբինկաներ, ռետինե մահակներ չտեսա, հակառակ այն բանին, որ նրանք տվյալ պարագայում ամեն ինչ օգտագործելու իրավունք ունեին: Բայց, համենայնդեպս, նրանք մերկ ձեռքերով էին»,- ավելացրեց Աբրահամյանը:

Ինչ վերաբերում է կատարվածի քաղաքական գնահատականին, ապա Սուրեն Աբրահամյանը ցավ հայտնեց Շանթ Հարությունյանի համար՝ հավելելով, որ եթե իրավիճակի հիմնական պատասխանատուն, նրա խոսքով՝ ԱԱԾ-ն, ժամանակին կանխեր ծրագրվածը, չէինք ունենա այն պատկերը, որն առկա է հիմա՝ բազմաթիվ ձերբակալվածներ, վիրավորներ, տուժածներ:

«Մարդկայնորեն շատ եմ ափսոսում Շանթի համար, ազնվագույն տղա է, բայց իշխանությունները պետք է իմանային նրա ով լինելը և պատկերացնեին երբեմն նրա անհավասարակշիռ գործողությունների տրամաբանությունը: Խոսքս հատկապես վերաբերում է ոչ թե ոստիկանությանը, այլ Ազգային անվտանգության ծառայությանը, որի շունչը ես ընդհանրապես չտեսա:

Այս գործողություններում ամենամեծ պատասխանատուն ԱԱԾ-ն է: Ի՞նչ կապ ունեն ոստիկանական ծառայությունները, երբ նման կոչերի և գործողությունների պարագայում ամբողջ պատասխանատվությունը ԱԱԾ-ի վրա է: Նամանավանդ, որ Շանթը մի քանի օր առաջ հայտարարել էր այդ ամենի մասին: Այդ ամենը կանխել էր պետք»:

Անդրադառնալով հնչող կարծիքին, թե ակցիայի շարքերում մեծաթիվ քաղաքացիական հագուստով ոստիկան- սադրիչներ են եղել, Աբրահամյանն արձագանքեց. «Շանթի ելույթների պարագայում էլ ի՞նչ սադրանք, այդ կարգի գործողություններին ոստիկանների կողմից լրացուցիչ սադրանք պետք չէր»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում