Բրիտանացի գիտնականները Միացյալ Թագավորության բնակիչներին նախազգուշացնում են, որ երկրի տարածքում արագորեն տարածվում են մուտանտ առնետները, որոնց վրա չեն ազդում կրծողների դեմ պայքարի սովորական միջոցները՝ հայտնում է rus.ruvr.ru-ն:
Կենդանիները, որոնք արտաքուստ նման են սովորական կրծողներին, նրանցից տարբերվում են այն բանով, որ ուտում են մանրացված թույնն այնպիսի հեշտությամբ՝ կարծես դա անասնակեր լինի:
Մուտանտները հայտնաբերվել են Քենթ և Սուսեքս դքսություններում:
Ներկայում Բրիտանիայի տարածքում արդեն հաշվվում է 10.5 մլն առնետ, ու նրանց թիվը կտրուկ աճում է:










































