31-ամյա երգչուհի Լեդի Գագան հերթական անգամ ապացուցել է, որ ինչպես էլ հագնվի՝ շլացնող տեսք ունի։
Պապարացիները Լեդի Գագային նկատել են Բարսելոնայի օդանավակայանում. այստեղից երգչուհին սկսում է իր նոր եվրոպական շրջագայությունը։

Նա եղել է բարձրակրունկներով, վարդագույն դասական կոստյումով, որը հագել էր մերկ մարմնին։ Ինչպես երևում է, նա միանգամայն պատրաստ է դիմակայելու իսպանական շոգին։
Նրա կերպարը լրացրել է խոշոր ոսկե վզնոցը և արևապաշտպան ակնոցները։









































