Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է բարձրացնել վնասակար օրգանիզմների դեմ պայքարի միջոցառումների նպատակաուղղվածությունը, արդյունավետությունը, ապահովել կայուն անասնահամաճարակային վիճակ, ինչպես նաև ազգաբնակչությանը զերծ պահել մարդու և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից: Դրա համար Գյուղնախարարությունը նախ ակնցկացնի բուսասանիտարական հետազոտություններ, իսկ հետո կբաշխի պատվաստանյութ և կհամակարգի անասնաբույժների աշխատանքը: Այս ծրագիրը կիրականացվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ:
Ըստ հաշվարկների ծագիրը հնարավորություն կտա յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանում ապահովել մոտ 700 հազար գլուխ խոշոր եղջերավոր և 800 հազար գլուխ մանր եղջերավոր կենդանիների, 150 հազար գլուխ խոզի, 11000 գլուխ ձիու, 4.2 մլն. թռչունի և գյուղատնտեսական այլ կենդանիների ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանվածության բարձր մակարդակ:
«Հայաստանի Հանրապետությունում անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման ընդունումը ներառված է առաջիկա նիստի օրակարգում:









































