Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի հիշում ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի` իրեն հասցեագրված խոսքերի մասին:
Պորտուգալացի ֆուտբոլիստը խոսել է այդ մասին Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած «Յուվենթուս»-ի դեմ արտագնա խաղից հետո:
«Բլատերն արդեն անցյալում է: Այդ մասին շատ է խոսվել և ավելացնելու ոչինչ չկա: Չեմ ցանկանում անգամ վերադառնալ այդ հարցին: Պատասխաններս խաղադաշտում եմ տալիս: Ներկայումս բարձրակարգ խաղ եմ ցուցադրում և ցանկանում եմ օգտակար լինել թիմիս»,- ասել է Ռոնալդուն:








































