ԱՄՆ-ում սկսվել է 2013-ի ամենամեծ ընտրությունների օրը, երբ մի շարք նահանգներում ու քաղաքներում տեղի բնակիչներն ընտրում են տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում Նյու Յորքի նոր քաղաքապետին:
Նյու Յորքի ներկայիս քաղաքապետ Մայքլ Բլումբերգի տեղի համար հավակնում են դեմոկրատների թեկնածու Բիլլ դե Բլազիոն, գործարար ու փոխքաղաքապետ Ռուդոլֆ Ջուլիանը, հանրապետական Ջոզեֆ Լոտը և անկախ թենածու Ադոլֆ Քերիոնը:
Ընտրությունների արդյունքների մասին խոսել դեռ վաղ է, քանի որ դրանք ընթանում են ընդամենը մի քանի ժամ: Սակայն նախնական հարցումների արդյունքները ցույց են տալիս դե Բլազիոյի առաջատար լինելը:








































