Տարվա Ամփոփիչ մրցաշարում իր առաջին հանդիպումն է անցկացրել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը` մրցելով հայրենակից Դավիդ Ֆերրերի հետ:
1 ժամ 15 րոպե տևած մրցավեճում 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել Նադալը:
Այդպիսով, վերջինս ևս մեկ քայլ կատարեց` մրցաշրջանի արդյունքներով АТР վարկանիշային աղյուսակում առաջին հորիզոնականը պահպանելու համար: Դրա համար նրան անհրաժեշտ է հաղթել ընդամենը մեկ խաղում, ու այդ խնդիրը լուծել Նադալը կարող է արդեն վաղը, երբ կհանդիպի Տոմաշ Բերդիխի հետ:








































