Իսպանիայի Լա Լիգայի առաջնության «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ Մադրիդ» մրցավեճում հյուրերի նորեկ Գարեթ Բեյլն աջ եզրից հիանալի ճեղքումների արդյունքում դարձավ 2 գոլային փոխանցումների հեղինակ:
Ուելսցի ֆուտբոլիստը երկու դեպքերում էլ ճանապարհին շրջանցեց մրցակցի պաշտպան Անաիտս Արբիլյային, ով, անհաջող անցկացրած հանդիպումից հետո փոխարինվելով, պահեստայինների նստարանին չկարողացավ զսպել զգացմունքները:










































