Գերմանական «Շտուտգարտ»-ի մարզական տնօրեն Ֆրեդի Բոբիչը հիացած է Դորտմունդի «Բորուսիա»-ի տրանսֆերային քաղաքականությամբ:
Բոբիչը կարծում է, որ Մարիո Գյոտցեի հեռանալուց հետո Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն այժմ ավելի հաջող է գործում:
«Գյոտեցի հեռանալուց հետո «Բորուսիա»-ն ավելի որակյալ ֆուտբոլ է ցուցադրում: Մխիթարյանի ու Օբամեյանգի շնորհիվ «Բորուսիա»-ի խաղն ավելի բազմազան է դարձել»,- հայտարարել է Բոբիչը:
Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի 11-րդ տուրում կայացած «Բորուսիա» – «Շտուտգարտ» խաղն ավարտվել էր 6:1 հաշվով:









































