Իտալիայում և Գերմանիայում մոտ 200 մարդ է ձերբակալվել հակամաֆիոզային խոշոր օպերացիայի շրջանակներում
Իտալիայի հայտնի մաֆիոզ խմբավորումների մոտ 200 անդամ է ձերբակալվել Իտալիայի և Գերմանիայի ոստիկանությունների համատեղ օպերացիայի շրջանակներում,- հաղորդում է Reuters-ը: Օպերացիայի ընթացքում փաստացի ոչնչացվել է Նդրանգետա մաֆիոզ խմբավորման բջիջը, որը տեղակայված է Կալաբրիա գավառի հարավային մասում:
Օպերացիան իրականացվել է Գերմանիայի ոստիկանության հետ համատեղ: Նրանք ասել են, որ Ֆարա և Մարինկոլա ընտանիքների կլանները երկու երկրներում էլ բիզնեսի մեջ են ներգրավված եղել:









































