Սիրիական Իդլիբ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որը խլել է առնվազն 18 մարդու կյանք։ Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատված մեքենա։ Հաղորդվում է 10-ից ավելի վիրավորի մասին, հայտնում է The Independent-ը։ Տեղի ունեցածի հանգամաքները պարզվում են։
Պայթյունի ալիքից մի քանի շենքեր են վնասվել, մեքենաներ շրջվել։
Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։









































