Իրանցի ժողովուրդը թշնամանք չի զգում այլ ժողովուրդների հանդեպ, այդ թվում՝ ամերիկացիների: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռուհանին:
Նրա խոսքով՝ իրանցի ժողովուրդը դատապարտում է իր երկրի հանդեպ թշնամական քաղաքականությունը:
Խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին՝ Ռուհանին նշել է, որ բանակցությունները «վեցյակի» հետ հետապնդում են մեկ նպատակ՝ վերականգնել միջուկային զենք ունենալու երկրի իրավունքը՝ տրամաբանության և դիվանագիտության միջոցով:
Նա նշել է, որ երկրի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և մարդու իրավունքները այն «կարմիր գիծն են», որը չպետք է հատվի: