«Արտառոց վիճակ չի եղել, ոչ մի արտառոց կանչ, դեպք չի գրանցվել։ Բոլոր կանչերը սպասարկվել են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդրադառնալով տոնական օրերին գրանցված կանչերին ու դեպքերին։ Ստեփանյանը խոստացավ տոնական օրերին գրանցված կանչերի ամփոփ տվյալները ներկայացնել հունվարի 9-ին սպասվող ասուլիսի ժամանակ։
Նշենք, սակայն, որ դեկտեմբերի 30-ին տիկին Ստեփանյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ Ամանորին կանչերի մեծ մասը վերաբերում է սիրտանոթային հիվանդություններին, ապա սուր շնչառական հիվանդություններին։ Նրա խոսքով՝ վերջին 2-3 տարիների ընթացքում ուտելիքից և խմիչքից թունավորումների հետ կապված կանչեր հիմնականում չեն գրանցվում։








































