Ֆիլիպ Կիրկորովը քննադատության է արժանացել ավելորդ քաշ հավաքելու համար։ Նրա բաժանորդները կարծում են, որ երգիչը պետք է հրատապ ազատվի մի քանի կիլոգրամից։
50-ամյա Կիրկորովն իր Instagram-ում թարմ տեսանյութ է հրապարակել, որում ինքը երևում է երեխաների՝ Մարտինի և Ալլա-Վիկտորյայի հետ Մայամիում հանգստանալիս։
Սակայն սովորական հիացական մեկնաբանությունների փոխարեն նա արժանացել է քննադատությունների։ Երկրպագուների կարծիքով՝ Ֆիլիպը ձեռք է բերել անպարկեշտ ճարպոտ փոր։










































