Մինչդեռ ֆուա-գրայի (բադի կամ սագի լյարդ) արտադրությունը մնում է ամենաթեժ վեճերից մեկը, որը բարձրացրել են կենդանիների պաշտպանության ակտիվիստները, Ֆուա-գրայի օգտագործումը Ֆրանսիայում, հատկապես տոնական շրջանում, մնում է անփոփոխ ավանդույթ։
Ֆրանսիացիների ավելի քան 90 տոկոսը տոնական սեզոնին ուտում է ֆուա-գրա, սակայն այս տարի երկիրը բախվել է այդ համեղ կերակրատեսակի սղության՝ տեղական մատակարարումների կրճատման և գների աճի պատճառով։ Ֆուա-գրա արտադրողների առևտրային ասոցացիայի տվյալներով՝ թռչնագրիպի դեմ երկամյա պայքարը տարել է արտադրության զգալի կրճատման։
Այս տարի նկատվել է արտադրության 22 տոկոսի անկում։










































