Բարսելոնայում ավարտվել է շախմատի «Sunway Sitges» մրցաշարը, որին մասնակցում էր գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը։
Վերջինս մրցաշարի գրեթե ողջ ընթացքում՝ մինչև նախավերջին տուրը, առաջատարների թվում էր։ Այնուհետև սկսեց կիսել 2-րդ հորիզոնականը։ Վերջին 2 տուրում Հրանտը կիսեց միավորը։ Արդյունքում նա 6․5 միավորով զբաղեցրեց միայն 6-րդ հորիզոնականը։ 7․5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Հնդկաստանի ներկայացուցիչ Չիտամբարամ Արավինդը։








































