Friday, 19 06 2026
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից

Բանակցությունները բացառում ենք․ աջ ղեկով վարորդները այսօր բողոքի ավտոերթ կանցկացնեն

«Դա օրենքի կոպիտ խախտում է․ մեքենան կլինի աջ ղեկով, թե ձախ՝  կապ չունի, դա կոնկրետ մասնավոր  սեփականություն է, որի դիմաց այս կամ այն անձը վճարել է։

Օրինակ Վրաստանում մեկ տարի առաջ այդպիսի օրենք ընդունվեց, որ աջ ղեկով մեքենայի մաքսազերծումն ավելի թանկ է և  դրանից հետո Վրաստանում,  ովքեր ցանկանում են աջ ղեկով մեքենա  են ներկրում, ովքեր չեն ցանկանում՝ ձախ ղեկով են ներկրում, այսինքն մեզ մոտ էլ կարելի է նույնը անել, պարզապես ողջամիտ դրույքաչափ սահմանել ՝  ինչ-որ սիմվոլիկ գումար և առանց խոչընդոտների ներկրել այն մեքենան, որը  մարդը  ցանկանում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց «Աջ ղեկ» նախաձեռնության համակարգող Գևորգ Աճեմյանը։

Վերջինս օբյեկտիվ չի համարում կառավարության այն հիմնավորումները, որ աջ ղեկով մեքենաների շահագործումը  երթևեկության համար վտանգավոր է։

«Չկա կոնկրետ վիճակագրություն, թե աջ ղեկանիվով մեքենաների քանի տոկոսն է  ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դարձել  և այդ վթարներից քանիսի դեպքում է աջ ղեկանիվով մեքենայի վարորդը մեղավոր եղել, հետևաբար կառավարության նման հիմնավորումները, նման որոշումը ոչ մի  փաստարկի չի դիմանում, նրանք շատ թույլ են այս հարցում»։

Գևորգ Աճեմյանի կարծիքով՝ հնարավոր է, որ հետագայում առհասարակ արգելվի աջ ղեկով կառավարմամբ մեքենաների ոչ միայն ներմուծումը Հայաստան, այլ նաև դրանց շահագործումը։

«Եթե հիմա վերջանականապես որոշվի վերահաշվառումն արգելել և եթե կառավարությունը  սա  «մարսեց», ապա նրանց հաջորդ քայլը լինելու է այդ մեքենաների շահագործումն արգելելը»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ 2018-ի ապրիլի 1-ից կառավարությունը մտադիր է արգելել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը․ edraft.am կայքում արդեն մի քանի օր է քննարկման է դրվել «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» օրենքի նախագիծը, որտեղ նշվում է, որ Հայաստանում աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը վտանգավոր է: Օրենքի նախագծով առաջարկվում է նաև թույլատրել  մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը ներկրված  տրանսպորտային միջոցների  շահագործումը, սակայն սահմանափակել  տրանսպորտային միջոցների վերահաշվառումը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում