«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է մնալ Միլանի «Ինտերի» ուշադրության կենտրոնում: Ըստ իտալական լրատվամիջոցների «Ինտերի» ղեկավարները լուրջ քայլեր են ձեռնարկել Մխիթարյանի տեղափոխության համար:
Նշվում է, որ Մխիթարյանի ինչպես նաև Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Բեռնարդուի տնարսֆերի հարցով զբաղվում է «Ինտերի» սպորտային տնօրեն Պյերո Աուզիլյոն: Ինչպես գրում է Tuttospor-ը, Աուզիլյոն ներկա է գտնվել Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բրիսթոլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը և հետևել Մխիթարյանի խաղին:
Հիշեցնենք, որ մեր ֆուտբոլիստը այս խաղում փոխարինման է դուրս եկել երկրորդ կեսի միջնամասում:







































