Հայտնի հեռուստաաստղ Քլոե Քարդաշյանը վերջերս ամերիկացի լրագրողների հետ զրույցում ասել է, որ իր հղիությունը համարում է «Աստծո օրհնություն»։ Այս մասին հայտնում է Daily Мail-ը։

Ռեալիթի շոուի 33-ամյա աստղը պատմել է, որ հիացած է այն բանից, որ շուտով մայր է դառնալու։ Քլոեն իր սիրելիի՝ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ Տրիստան Թոմփսոնի հետ սպասում է առաջնեկի ծնունդին։ Քլոեն խոստովանել է, որ տևական ժամանակ չի կարողացել հղիանալ, այդ իսկ պատճառով իր դրությունն անվանում է պարզապես «Աստծո օրհնություն»։
Քլոեի հղիության մասին նորությունն առաջին անգամ հայտնվել է 2 ամիս առաջ։ Այդ ժամանակ լրագրողները հաստատել էին, որ հղի է նաև նրա քույր Քայլին, սակայն վերջինս տեղեկությունն անձամբ չի հաստատել։










































