Friday, 19 06 2026
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է
Պուտին-Ֆիդան հանդիպումը Կազանում. Ռուսաստանը և Թուրքիան շարունակում են հաջող համագործակցությունը
Իսրայելը իրանա-ամերիկյան «փոխըմբռնումը կպայթեցնի՞»
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

Ռուսական ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները․ Սուրեն Կարայան

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն ընդունել է ՌԴ տեխնիկական կարգավորման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտ) ղեկավար Ալեքսեյ Աբրամովին։

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ենոք Ազարյանը։

Սուրեն Կարայանը գոհունակություն է հայտնել հայկական և ռուսական համապատասխան կառույցների սերտ համագործակցության առիթով, միևնույն ժամանակ նշելով, որ ակնկալում է ավելի ինտենսիվ աշխատանք՝ հնարավոր կարճ ժամկետներում ստանդարտացման, չափագիտության և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում միասնական սկզբունքների ձևավորման հարցում առաջընթաց ապահովելու համար, որպեսզի վերացվեն ԵԱՏՄ շուկայում ապրանքների տեղաշարժման ժամանակ ի հայտ եկող խոչընդոտները։

«Մեր երկրների համար շատ կարևոր է ընդհանուր շուկայի ձևավորումը, իսկ ստանդարտները և տեխնիկական կարգավորումը ապրանքների ազատ տեղաշարժման կարևոր բաղադրիչներ են։ Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքը գտնվում է իմ և իմ գործընկեր, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի մշտական ուշադրության կենտրոնում։ Եվ, չնայած ինտեգրման և ներդաշնակեցման ճանապարհը հեշտ չէ, առաջացող հարցերը չլուծելու հիմնավոր պատճառներ չկան», – ասել է Սուրեն Կարայանը և հավելել, որ հեռանկարում պետք է լինի հետևյալ նպատակը․ հասնել այն մակարդակի, որպեսզի հնարավոր լինի միասնաբար դուրս գալ նաև այլ շուկաներ, մասնավորապես եվրոպական շուկա։ Նախարար Կարայանը նշել է, որ այս առումով ռուսական ընկերությունները կարող են օգտագործել Հայաստանի հնարավորությունները։

Ալեքսեյ Աբրամովն իր հերթին փաստել է, որ երկկողմ առևտրային հարաբերությունների զարգացումն ու խորացումը մեծապես կախված են որակի ենթակառուցվածքի ինստիտուտների համագործակցությունից և շեշտել, որ հայ գործընկերների հետ ձևավորվել է գործակցության լավ ավանդույթ, որը կարող է օրինակ հանդիսանալ և՛ ԵԱՏՄ, և՛ ԱՊՀ անդամ մյուս երկրների համար։ Ռոսստանդարտի ղեկավարը նշել է, որ, չնայած բազմաթիվ խնդիրների, կա բավական ներուժ՝ համատեղ ջանքերով ոլորտի սիներգիկ զարգացումն ապահովելու, իսկ դրա համար անհրաժեշտ է հետևողական աշխատանք իրականացնել ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՏՄ ձևաչափով և օգտագործել յուրաքանչյուր երկրի առավելությունները։

Կարևորելով ինչպես երկու երկրների, այնպես էլ ԵԱՏՄ անդամ երկրների լաբորատորիաների ու համապատասխան կառույցների միջև փոխվստահությունը, Ալեքսեյ Աբրամովը կարծիք է հայտնել, որ դա հնարավոր է ապահովել միայն ընտրված պետական մարմինների միջոցով։ Նա նաև տեղեկացրել է նախարար Կարայանին, որ ներկայումս ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման ոլորտում ստանդարտների առավել արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական Խորհրդին կից ստեղծել նոր ստանդարտացման կառույց, որն առավել արդյունավետ ու ճկուն մեխանիզմների շնորհիվ կկարողանա ընդունել ու վերանայել տարածաշրջանային ստանդարտները։ Այդ առումով ՌԴ նախաձեռնել է ստեղծել ԵԱՏՄ 5 երկրների Ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհուրդ, որը պետք է աստիճանաբար ապահովի ու առաջադրի ստանդարտացման զարգացման մեխանիզմները։

Կողմերը պայմանավորվել են պարբերաբար, փոխադարձ այցելությունների ժամանակ քննարկել երկկողմ համագործակցության խնդիրները և սատարել միմյանց նոր նախաձեռնություններին։

Երևան կատարած երկօրյա այցի շրջանակում Ալեքսեյ Աբրամովը Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանի ուղեկցությամբ այցելել է ինստիտուտի նավթամթերքի փորձարկման, էլեկտրատեխնիկական և սննդի, ինչպես նաև «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ լաբորատորիաները և ծանոթացել լաբորատորիաների զինվածության ներկայիս մակարդակին, ինչպես նաև ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման նպատակներով լաբորատորիաների վերազինման կարիքներին։

Այնուհետև Ռոսստանդարտի ղեկավարը առանձնազրույց-քննարկում է ունեցել Ստանդարտների ազգային ինստիտուտի և Չափագիտության ազգային ինստիտուտի ղեկավարության հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ստանդարտացման խթանման հնարավորությունները և մեխանիզմները, չափագիտական համակարգի հետագա զարգացման մարտահրավերները, այդ ոլորտում ՌԴ նախատեսված բարեփոխումները, ինչպես նաև Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման նպատակով Ռոսստանդարտի կողմից աջակցության հնարավորությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում