Իտալական մամուլում այսօր տեղակություն է տարածվել այն մասին, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնվել է տեղափոխվել «Ինտեր» և շատ շուտով կստորագրի պայմանագիրը:
Նշվում է, որ Միլանի թիմը արդեն իսկ կապ է հաստատել Մխիթարյանի իտալացի գործակալ Մինո Ռայոլայի հետ և հիմա քննարկվում են տեղափոխության մանրամասները:
Առայժ պարզ չէ, «Ինտերը» կվարձականի հայ կիսապաշտպանին, թե կգնի նրա տրանսֆերը: Ինչպես հայտնում է Corriere della Sport-ը Մխիթարյանին անհապաղ ձեռք բերելու որոշմանը նպաստել է Իտալիայի առաջնության 17-րդ տուրում սեփական հարկի տակ «Ուդինեզեից» կրած պարտությունը:
«Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին ցանկանում է արագորեն կարգավորել կիսապաշտպանությունում առկա խնդիրները, որպեսզի չեմպիոնի կոչման համար պայքարն իրատեսական լինի:










































