Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեռ ամբողջովին չի հարմարվել իսպանական ֆուտբոլին:
«Այո, վերջին խաղերում Գարեթը հաջող չի խաղում: Բայց ֆուտբոլիստին, ով տեղափոխվում է նոր թիմ, նոր միջավայր, ժամանակ է հարկավոր:
Բեյլի բոլոր խնդիրները կապված են ադապտացիայի հետ»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Skysports-ը: