Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Տուֆտա խոսում են… Եղնուկյանը պրիչո՞մ…. սկսվեց Սասնա Ծռեր 3-ի գործով դատաքննությունը

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր-3» գործի դատական քննությունը:

Գործի այս մասով ամբատանյալի աթոռին են Կարո Եղնուկյանը, Արմեն Լամբարյանը, Աշոտ Պետրոսյանը, Խաչատուր Գիչյանը, Արթուր Սողոմոնյանը, Գառնիկ Հովակիմյանը, Արթուր Մելքոնյանը, Մանվել Աթոյանը, Վարդգես Գևորգյանը, Հովհաննես Վարդանյանը և Տիգրան Սարգսյանը:

Դատական նիստը սկսվեց նորից Կարո Եղնուկյանի մասնակցության հարցի քննարկումով: Այս անգամ Կարո Եղնուկյանը ներկայացվել էր դատարան, սակայն ասաց, որ ճնշումը բարձր է, ու միջնորդություն ներկայացրեց:

Նա նորից նշեց, որ ինքը պրակտիկապես առողջ է, բայց դատական նիստերի օրերին, երբ իրեն պետք է դատարան բերեն, ճնշումը միանգամից բարձրանում է: Կալանավայրի բժշկի նշանակած երկու դեղը իրեն չեն օգնում, կալանավայրի սրտաբանը անզոր է իրեն բուժել, առաջարկել են դեղի չափաբաժինը բարձրացնել, բայց ինքը չի համաձայնել՝ չի ցանկանում անիմաստ թունավորել իրեն, քանի որ իր ախտորոշումն է՝ էպիզոդիկ հիպերտոնիա, իր ճնշումը բարձրանում է սթրսեային վիճակից, իսկ դատարան ներկայանալը հենց իր ճնշումը բարձրացնող սթրեսն է: «Ո՞վ կարող է կանխատեսել՝ մեկ շաբաթ հետո ինչպես կզգամ, դատավորը իր վրա կվերցնի՞ պատասխանատվությունը… Եթե ինձ մի բան պատահի հնարավոր ինսուլտից, միտումնավոր սպանության մեղադրանքից չեք կարող խուսափել…»:

Ըստ Կարո Եղնուկյանի՝ իրեն դատարան բերելը «լավագույն դեպքում՝ խոշտանգում է, վատագույն դեպքում՝ սպանություն»:

Կ. Եղնուկյանը նշեց, որ եթե իր հարցը մինչև հաջորդ նիստը լուծում չստանա, դիմելու է ՄԻԵԴ: Նա պնդեց. «Ես կամովին հրաժարվում եմ դատաքննությանը մասնակցելու իմ իրավունքից… Ինձ հարկադրաբար դատական նիստերին բերելու արդյունքում իմ կյանքին ու առողջությանը լուրջ վտանգ է սպառնում»:

Կարո Եղնուկյանը միջնորդեց. «Գործի իմ մասը անջատել, իմ կալանքը գրավով փոխարինել, ինձ դատարան չտեղափոխել՝ դատական նիստերին մասնակցելու»:

Իր պահանջները ներկայացնելուց հետո Կարո Եղնուկյանը հայտարարեց. «Ես հիմա շատ վատ եմ զգում, շտապօգնություն կանչեք»: Նա սկսեց դուրս գալ դատարանի դահլիճից, նախագահողը հեռացող Եղնուկյանին ասաց. «Ձեզ թույլատրվում է հեռանալ»:

Շտապօգնություն կանչվեց՝ Կարո Եղնուկյանին բուժօգնություն ցուցաբերելու համար: Դատական նիստի դահլիճ Կարո Եղնուկյանը չվերադարձավ մինչև նիստի ավարտը:

Կարո Եղնուկյանի միջնորդության քննարկման ժամանակ նրա շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանն ասաց, թե իր պաշտպանյալին կալանքի տակ պահելն ու նրան ստիպողաբար դատարան բերելը նշանակում է մի բան՝ նրան դատապարտել մահվան:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց, որ Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, նրան կալանքի տակ են պահում՝ որպես պատիժ քաղաքական հայացքների համար:

Փաստաբան Գրիշա Բալասանյանը շեշտեց, որ Կարո Եղնուկյանը հայտարարել է՝ պատրաստ է գրավի համար ամենաբարձր գումարը վճարել, ուրեմն՝ ինչո՞ւ չբավարարել միջնորդությունը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ Կարո Եղնուկյանին կալանքի տակ պահելը վրեժխնդրություն է:

Մեղադրող Հ. Ենոքյանը նշեց, որ քրեական դատավարության օրենքով՝ ամբաստանյալը պարտավոր է ներկայանալ դատական նիստերին: Նա առարկեց Կարո Եղնուկյանի միջնորդության դեմ, ասաց, թե դատարանը միջնորդության առաջին երկու պահանջը պետք է թողնի առանց քննության, քանի որ նույն հիքով արդեն իսկ Կարո Եղնուկյանի վերաբերյալ միջնորդություն քննության է առնվել, իսկ երրորդ պահանջը պետք է մերժել:

Մեղադրողի ելույթից հետո փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց. «Դատախազության հիմնական գործառույթը խոշտանգումն է, անմարդկային վերաբերմունք դրսևորելը,  մարդկային կյանք խլելը»:

Դատախազ Հ. Ենոքյանը դժգոհեց այս կարծիքից, նա ասաց. «Դատախազության էությունը մարդու իրավունքների պաշտպանությունն է»:

Մ. Շուշանյանը հակադրվեց. «Դատախազությունը կատարում է հակառակ գործառույթը»:

Նախագահողը հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հրապարակեց որոշումը՝ Կարո Եղնուկյանի միջնորդությունը մերժվեց:

Դատարանի որոշման հրապարակումից հետո փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց. «Առարկում եմ դատարանի որոշման դեմ: Դուք շարունակում եք ընդգծված ձևով չհարգել պաշտպանական կողմին… Դուք կաշկանդված եք, ամեն ինչ անում եք՝ հետևողականորեն պաշտպանական իրավունքները ոտնահարելու համար… Ավելի քան հիմնավոր հիմքեր կան ձեզ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար, բայց չեմ ներկայացնում, քանի որ կանխորոշված է՝ մերժելու եք… Հատկապես այս գործով դատախազությունը ոչ թե մարդու իրավունքների և ազատությունների պաշտպան է, այլ՝ պատժիչ կառույց…»:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը մեկ շաբաթ պատրաստվել էր միջնորդությանը: Նա դատարանում քառասուն րոպե խոսում էր իր առողջական վիճակից, բայց դատախազները «չկարևորեցին մարդուն, ով բարձրագույն արժեք է՝ ըստ Սահմանադրության… Դատախազությունը հանրությունից հեռացած է… Դատարանը անտեսում ու մերժում է մեր բոլոր միջնորդությունները… Արդյունքում հայաստանյան դատարանում ոտնահարվում են մարդու իրավունքները, ազատությունները, մարդը արժեք չունի՝ ես սա ասում եմ միջազգային կառույցներին…»:

Դատախազ Հ. Ենոքյանը ասաց. «Եթե մի դատախազ, ասենք, իրեն ոչ պատշաճ է պահում, ամբողջ դատախազությո՞ւնը պիտի փնովել: Այդպիսի բան չի եղել, ես օրինակի համար եմ ասում… Հանրության փոքր հատվածին հաճոյանալու համար են հայտարարություններ արվում…»:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանն ասաց. «Դատախազության գործած բոլոր հանցագործությունների համար մեղավոր դատախազները պետք է պատասխանատվության ենթարկվեն»:

Հայտարարությունները վերջացան:

Փաստաբան Անուշ Մխիթարյանը միջնորդեց իր պաշտպանյալ Հովհաննես Վարդանյանին անհապաղ ազատ արձակել կամ կալանքը փոխարինել գրավով: Փաստաբանը բոլոր նմանատիպ միջնորդությունների մեջ հիշատակված հիմքերից բացի նշեց, որ իր պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ:

Աշոտ Պետրոսյանը տեղից կասկած հայտնեց միջնորդության արդարացի լուծման վերաբերյալ:

Նախագահող դատավորն ասաց. «Հիմա լսիր՝ ինչ եմ ասում, չկասկածես դատարանի արդարության վրա»:

Աշոտ Պետրոսյանը պատասխանեց. «Ես ձեր արդարության վրա չեմ կասկածում, ես դատարանի արդարության վրա եմ կասկածում»:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանն իր երազանքը բարձրաձայնեց. «Մի օր ինչ-որ դատավոր կկանգնի ու արդար դատական ակտ կկայացնի, ու դա կվարակի մյուսներին…»:

Դատարանը մերժեց փաստաբան Անուշ Մխիթարյանի միջնորդությունը:

Նախագահողը փորձ արեց հայտարարել, որ դատարանը սկսում է դատաքննությունը, բայց փաստաբան Տիգրան Հայրապետյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ Կարո Եղնուկյանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Նա նշեց, որ ողջամիտ կապ գոյություն չունի Կարո Եղնուկյանի գործողությունների և նրան մեղսագրված արարքների հանցակազմերի միջև: Կարո Եղնուկյանը որևէ գործողությունով չի օժանդակել պատանդներին պահելու կամ շենք-շինություններ զավթելու գործողություններին:

Փաստաբանը ըստ դրվագների վերլուծեց Կարո Եղնուկյանին առաջադրված մեղադրանքները և նրա իրական գործողությունները:

Փաստաբանի ելույթի ընթացքում վատացավ Գառնիկ Հովակիմյանի առողջական վիճակը: Նա սկզբում ջուր խնդրեց, հետո խնդրեց, որ դուրս գա դատարանի դահլիճից:

Դատարանը շտապօգնություն հրավիրեց: Նիստը կարճ ժամանակով ընդմիջվեց:

Բուժօգնությունից հետո Գառնիկ Հովակիմյանի վիճակը լավացավ, նա վերադարձավ դատարանի դահլիճ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը շարունակեց միջնորդությունը ներկայացնել: Նա ասաց, որ բացակայում է հանցադեպը, Կարո Եղնուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. «Ես չեմ կարողանում Կարո Եղնուկյանի աչքերին նայել, չեմ կարողանում որևէ բան փոխել… Նա, ով հավատում է Աստծուն, չի կարող հասկանալ, որ անհիմն մեղադրանքով մարդը մեկ տարի չորս ամիս գտնվում է կալանքի տակ…»:

Ծավալուն միջնորդության քննարկման ժամանակ Խաչատուր Գիչյանի համբերության բաժակը լցվեց. «Մեր փաստաբանները ամեն բան մանրամասն ներկայացնում են, բայց դեռ չե՞ն հասկացել, որ միտք չունի էսքան խոսել… Տուֆտա խոսում են… Եղնուկյանը պրիչո՞մ… Եղնուկյանը ոչ մի մեղք չունի… »:

Աշոտ Պետրոսյանը դիմեց դատավորին. «Հիմա եթե արդար որոշում կայացնեք, մեղադրանքի կողմը ձեզ որպես ապստա՞մբ կդիտի»:

Դատախազ Հ. Ենոքյանը առարկեց փաստաբան Տիգրան Հայրապետյանի միջնորդության դեմ, ասաց, թե միջնորդությունը այս փուլում չպետք է արվեր, փաստաբանը «հա՛մ մեխին էր խփում, հա՛մ նալին… Թե մեղադրանքի ձևակերպումները ո՞ւմ համար են ծիծաղելի, ո՞ւմ համար են անհասկանալի, ո՞վ կծիծաղի, ո՞վ լաց կլինի, դատարանի քննության հարցը չէ… Առնվազն պետք է հետազոտվեն գործի բոլոր ապացույցները… Փաստաբանը շտապեց, նրա միջնորդությունը այս փուլում քննարկման ենթակա չէ… Կարծես Տիգրան Հայրապետյանի պաշտպանական ճառը լսեինք…»:

Դատախազ Չախոյանը ասաց, թե միջնորդությունը կարող էր տպավորիչ լինել միայն ո՛չ իրավաբանի համար: Բայց իրականում դա նույն մտքերի կրկնությունն էր, նույն պատճառաբանությունները՝ այդ ամենը փաստաբանը արդեն ներկայացրել է, երբ միջնորդություն էր անում Կարո Եղնուկյանի մասը գործից անջատելու վերաբերյալ:

Դատարանը կարճ ժամանակով հեռացավ խորհրդակցական սենյակ, ապա հետաձգեց միջնորդության լուծումը՝ մինչև էական հանգամանքների պարզումը:

Նախագահողը արագ հայտարարեց, որ դատարանը սկսում է դատաքննությունը:

Մեղադրողները սկսեցին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Աշխատանքային օրն ավարտվեց:

Պաշտպանները միջնորդեցին հաջորդ նիստը մյուս հինգշաբթի՝ դեկտեմբերի 7-ին չնշանակել՝  նկատի ունենալով, որ այդ օրը Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրն է, իսկ ամբաստանյալի աթոռին նստածներից մի քանիսը հենց Աղետի գոտուց են…

Հաջորդ դատական նիստը, որպես բացառություն, նշանակվեց երկուշաբթի՝ դեկտեմբերի 4-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում