Եթե ԵՏՄ-ի դուրս գալը կապված է Ռուսաստանի հետ, ապա չմոռանանք, որ հենց Ռուսաստանն է առատորեն զենք մատակարարում մեր հակառակաորդին։ Այս մասին այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում «Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական Տնտեսական Միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» հայտարարության նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։







































