2013-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից Ադրբեջան են արտահանվել 33.36 հազար ավտոմեքենաներ՝ 303.12 մլն դոլար ընդհանուր արժողությամբ: Այս մասին հաղորդում է Trend-ը:
Տվյալ ժամանակաշրջանում ավտոմեքենաների արտահանումը Վրաստանից ընդհանուր արտահանման ապրանքների ծավալի համեմատ կազմել է 57.3 տոկոս:
Նախորդ տարվա միևնույն ժամանակաշրջանի համեմատ` Վրաստանից մարդատար ավտոմեքենաների արտահանման ծավալը աճել է 19.48 տոկոսով, իսկ քանակային հարաբերակցությամբ` 25.88 տոկոս կամ 6.86 հազար միավոր:
2013-ի 9 ամիսների ընթացքում Ադրբեջան են արտահանվել 18.71 մլն դոլարի 2.86 հազար բեռնատար ավտոմեքենաներ:
2013-ի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանից Ադրբեջան է արտահանվել 528.9 մլն դոլարի ապրանք: