ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլն ավարտվեց Լևոն Արոնյանի փայլուն հաղթանակով:
Վերջին տուրում մեր գրոսմայստերը սև ֆիգուրներով ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: 9 հնարավորից Արոնյանը վաստակեց 5.5 միավոր:
Նույնքան միավոր ունի նաև ռուսաստանցի Դմիտրի Յակովենկոն: Լրացուցիչ ցուցանիշներով սակայն Արոնյանի գործակիցներն ավելի բարձր են:










































