Tropical Bird Repeater նորույթը համալրել է Jaquet Droz-ի ժամացույցների հավաքածուն: Մոդելի դիզայնը ոգեշնչված է արևադաձային բնապատկերներով: Մոդելն ունի 7 անիմացիոն բաղադրիչ, որոնք կարող են շարժման մեջ լինել ավելի քան 12 վայրկյան, հայտնում է Kommersant-ը:

Tropical Bird Repeater-ը նաև հագեցած է րոպեի զարկասարքով: Այս մոդելի համար մշակվել է RMA89 ինովացիոն մեխանիզմ, որի ընթացքի կարգավորիչը գործնականում անձայն է:
Մոդելը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ 8 նմուշ:









































