Շախմատի Եվրոպայի առաջնության վերջին տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականին կրկին չհաջողվեց հաղթել:
Այս անգամ էլ մերոնք ոչ-ոքի 2:2 խաղացին Սերբիայի հետ: Սերգեյ Մովսեսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ տարավ: Պարտիան տանուլ տվեց Հովհաննես Գաբուզյանը:
Լևոն Արոնյանը այս մրցավեճին չի մասնակցել:
Վաստակելով 10 միավոր Հայաստանի հավաքականը նույնիսկ լավագույն տասնյակում տեղ չզբաղեցրեց հանգրվանելով 14-րդ հորիզոնականում:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց Ադրբեջանի հավաքականը, որը վաստակեց 14 միավոր: Հարևան երկրում տոնում են մեծ հաղթանակը:








































