Friday, 19 06 2026
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն

Իշխանությունները հենվում են հոգեբուժարանում բուժվածի ցուցմունքի վրա. Անահիտ Թարխանյանի հայտարարությունը

Իշխանությունները հենվում են հոգեբուժարանում բուժվածի ցուցմունքի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել «Ոտքի Հայաստան» նախաձեռնությն անդամ, «Ռադիո Հայ» լրատվամիջոցի Տնօրենների Խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը:

Հայտարարությունում ասվում է.

«Սկսած 2013 թ՝ այն պահից, երբ Անդրիաս Ղուկասյանը առաջադրեց իր թեկնածությունը նախագահական ընտրություններում և երկրում իշխանության հանդեպ ձևավորված մենաշնորհին մարտահրավեր նետեց, սկսվեցին մեր ընտանիքի համակարգված հետապնդումները, իսկ 2016 թ հուլիսին իմ ամուսնուն ապօրինի ձերբակալեցին կեղծ մեղադրանքով և արդեն 15 ամիս է, ինչ պահում են կալանքի տակ։ Այդ ողջ ժամանակահատվածում Հայաստանի իշխանությունները համոզում էին միջազգային հանրությանը, իրավապահ կազմակերպություններին և Հայաստանի հասարակությանը, որ Անդրիաս Ղուկասյանին կալանքի տակ պահելը չի հանդիսանում քաղաքական ընդդիմախոսի հետապնդում, այլ պայմանավորված է կատարված հանցագործությունների ծանրակշիռ ապացույցներով։

2017 թ օգոստոսի մեկին մեկնարկեց Անդրիաս Ղուկասյանի հանդեպ դատավարությունը, որին Հատուկ Քննչական կոմիտեն ներկայացրեց անցյալ տարվա ընթացքում հավաքած, ամուսնուս մեղավորության, այսպես կոչված, ապացույցները։ Արդեն իսկ քննության վերջին և դատավարության նախապատրաստման փուլերում, երբ հասանելի դարձան մեղադրող կողմի ապացույցները, ակնհայտ դարձան Անդրիաս Ղուկասյանի գործում աղաղակող իրավախախտումները, փաստերի նենգափոխումը և մանիպուլյացիան։ Փաստաբանները և Անդրիաս Ղուկսայանը դատախազին և դատարանին ներկայացրել են 35-ից ավել միջնորդություն, սակայն դրանք բոլորը մերժվել են, ինչով և խախտվել է մեղադրյալի գործուն պաշտպանության հիմնարար իրավունքը։ Արդեն 3 ամիս ընթացող դատավարության ապոթեոզը հանդիսացան մեղադրանքի գլխավոր վկա Գնունի շուկայի պահակ, երկու անգամ դատված, պարանոյիդալ շիզոֆրենիա ախտորոշմամբ հոգեբուժական հաստատությունում հարկադիր բուժում ստացած Գեղամ Զելիմխանի Սահակյանի ցուցմունքները, որոնց վրա էին հենվում Հայաստանի իշխանությունները։

Հարցաքննության առաջին իսկ րոպեից Սահակյանը կեղծ ցուցմունքներ էր տալիս, այդ թվում այնպիսի տարրական հարցերում, ինչպիսիք են ստացած կրթությունը, դատվածությունների առկայությունը, հոգեբուժարանում բուժվելու փաստը և այլն։ Արդեն այդ փուլում դատավորը և դատախազը դրսևորեցին վկայի անթաքույց քողարկում՝ այդպիսով խախտելով արդար դատավարության հիմնարար սկզբունքը։ Մեղադրողի կողմի գլխավոր վկայի հարցաքննության ընթացքում պարզվեց, որ նա արդեն երեք տարի է չի ստանում համապատասխան մասնագիտական բուժում, և այդուհանդերձ հենց իր ցուցմունքները ընկած են ողջ դատավարության հիմքում։ Հարցաքննության ընթացքում Սահակյանը շփոթում էր մանրամասները և տալիս էր հակասական ցուցմունքներ։ Հոկտեմբերի 31-ի դատական նիստը բացահայտեց Անդրիաս Ղուկասյանի դեմ առաջադրված մեղադրանքի չհիմնավորված և անհեթեթ լինելը և ամբողջապես զրոյացրեց Հայաստանի իշխանությունների պնդումը առ այն, որ իրենք ունեն հիմնավորված ապացույցներ Անդրիասին կալանքի տակ պահելու համար։ Սույն դատական նիստը կասկածների տեղիք չթողեց, որ Անդրիաս Ղուկասյանի ձերբակալությունը հանդիսանում է քաղաքական հետապնդում և կանխամտածված կերպով ընդդիմախոսի մեկուսացում՝ Հայաստանի իշխանության քաղաքականության հանդեպ քաղաքացիական դիմադրությունը և ընդդիմությունը թուլացնելու նպատակով։

21-րդ դարում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը ճանաչում է մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների առաջնայնությունը, Հայաստանի իշխանությունները չեն խորշում մանիպուլյացիայից և փաստերի նենգափոխումից, այդ թվում նաև միջազգային հարաբերություններում, սեփական քաղաքացիների և ընդհանրապես հանրության իրավունքների և ազատությունների ոտնահարման նպատակով։

Այսօր մեզ բոլորիս հարկավոր է միավորել քաղաքացիական հասարակության, իրավապաշտպան կազմակերպությունների, մտավորականության ջանքերը Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության հարցում, բարձրացնելով միջազգային հանրության առջև սեփական քաղաքացիների իրավունքները կոպտորեն ոտնահարող բոլոր մակարդակների ղեկավարների պատասխանատվության հարցը, ընդհուպ մինչև անհատական պատժամիջոցների կիրառում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում