Wednesday, 17 06 2026
17:40
Հայաստանի թենիսի կանանց հավաքականը «Բիլի Ջին Քինգի» մրցաշարի մեկնարկում հաղթել է Ադրբեջանին
14:50
Բեռնարդու Սիլվան պաշտոնապես տեղափոխվեց «Ռեալ»
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան և Ուրուգվայը ոչ-ոքի ավարտեցին հանդիպումները
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
16:54
Ռուբեն Ամորիմը կգլխավորի «Միլանը»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը

«Մխիթարյանի անհաջող խաղի պատճառը Հայաստանի հավաքականն է և հայկական մղձավանջը»

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ պարտությունը կրեց Անգլիայի Պրեմիեր լիգայում: 11-րդ տուրի «Չելսիի» հետ հանդիպումից հետո բրիտանական մամուլը խիստ քննադատության է ենթարկել գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, կենտրոնական հարձակվող Ռոմելու Լուկակուին և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Շատերի պնդմամբ՝ Լուկակուի և Մխիթարյանի խաղային ճգնաժամը շարունակ խորանում է, իսկ Մոուրինյոյին չի հաջողվում լուծումներ գտնել: Մրցաշրջանի սկզբում թե՛ Մխիթարյանը և թե՛ Լուկակուն փայլուն խաղ էին ցուցադրում, և նույնիսկ խոսվում էր, որ «Յունայթեդի» առջևի գիծն ուժեղագույնն է Անգլիայում: Ի՞նչ է տեղի ունեցել «Յունայթեդում»:

Ֆուտբոլային շատ փորձագետներ առջևի գծում առկա ճգնաժամը կապում են Պոլ Պոգբայի բացակայության հետ: «Մխիթարյանի խաղի անկման պատճառը Պոգբան է: Նրա բացակայության հետևանքով գոլային երաշտ է նաև Լուկակուի մոտ: Մեկնարկային երեք խաղերում Մխիթարյանը 5 գոլային փոխանցում կատարեց, իսկ վերջին շրջանում նրա խաղը չի ստացվում: Մխիթարյանին չի հաջողվում օգնել Լուկակուին հաջողության հասնել: Այդուհանդերձ, այս ֆուտբոլիստներին չի կարելի մեղադրել: Կրկին անգամ ուզում եմ ասել, որ պատճառը Պոգբայի բացակայությունն է: Թե՛ Մխիթարյանը և թե՛ Լուկակուն աջակցության կարիք ունեն: Կարծում եմ՝ ամեն ինչ կկարգավորվի, երբ Պոգբան վերադառնա: Այս ֆուտբոլիստը միավորում է թիմը: Հարկավոր է մի փոքր էլ համբերել»,- ասել էր «Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Փոլ Սքոուլզը:

Վերջինիս հայտարարությունը ինչ-որ տեղ իրատեսական է, քանզի իրադարձությունների զարգացումները դա են վկայում: Երեկվա պարտությունից հետո «Յունայթեդի» երկրպագուները ֆորումներում և սոցիալական կայքերում խստորեն քննադատելով Մխիթարյանին՝ նրա անհաջող ելույթների շարքը կապում են Հայաստանի ազգային հավաքականի հետ:

«Պոգբայի բացակայությունը այնքան էլ լուրջ պատճառ չէ: Մխիթարյանի թիկունքում խաղում են Էրերայի և Մատիչի պես տղաներ: Մխիթարյանը մրցաշրջանը փայլուն սկսեց՝ կատարելով 5 գոլային փոխանցում: Նա մասին խոսում էր Բրիտանիայի ֆուտբոլային հասարակությունը: Անկումը սկսվեց այն բանից հետո, երբ Մխիթարյանը միացավ Հայաստանի ազգային հավաքականին: Աշխարհի առաջնության ընտրական փուլում Մխիթարյանի հավաքականը խայտառակ ֆուտբոլ խաղաց: Հայաստանը Եվրոպայի ամենաթույլ հավաքականներից է և պարտվում է 1:6, 0:5 հաշիվներով: Այս հավաքականում խաղալով՝ ցանկացած նորմալ ֆուտբոլիստ հոգեբանական խնդիրների առաջ կկանգնի: Նվաստացնող պարտություններն ու քննադատությունները թողնում են իրենց հետևանքը: Հայկական մղձավանջից հետո Միկին չէր կարող վերադառնալ Անգլիա և շարունակեր խաղալ նույն ոգով: Վերջին երկու ամսվա ընթացքում Մխիթարյանը ստիպված է եղել 2 անգամ մեկնել Հայաստան: Վստահ եմ, որ սա է հայ ֆուտբոլիստի անհաջողությունների պատճառը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Շատերը կհակադարձեն՝ նշելով, որ մյուս ֆուտբոլիստները ևս միանում են իրենց երկրների հավաքականներին: Այո, միանում են: Կրկին նշեմ, որ ի տարբերություն մյուս երկրների՝ Հայաստանը պարտվում է խայտառակ հաշիվներով: Պրեմիեր լիգայում հանդես եկող լեգեոներների զգալի մասը ելույթ են ունենում բարձրակարգ հավաքականներում»,- թվիթերյան իր էջում կարծիք է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդի» 67-ամյա երկրպագու Քևին Յոհանսոնը, որը 9 տարեկանից իր սիրելի թիմի կողքին է:

«Չելսիի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը պետք է ժամաներ Հայաստան՝ միանալու մեր ազգային հավաքականին, որը նոյեմբերի 9-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնելու Բելառուսի հետ: Նոյեմբերի 13-ին էլ Հայաստանը կրկին Երևանում կմրցի Կիպրոսի ազգային թիմի հետ: Այս պահին դժվար է ասել՝ Հայաստանի հավաքականին միանալը դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն կունենա Մխիթարյանի վրա: Պետք չէ բացառել, որ կարգով ոչ այնքան բարձր հավաքականների դեմ հաջող խաղ ցուցադրելով՝ մեր ավագը բարձր տրամադրությամբ կվերադառնա Անգլիա և կվերագտնի խաղը «Մանչեսթեր Յունայթեդում»:

Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է նոյեմբերի 18-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Նյուքասլի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում