Disney ստուդիան Andi Mack սերիալի նոր սեզոնում առաջին անգամ գեյերի մասին սյուժետային գիծ կներկայացնի: Այս մասին հայտնում է ВВС-ն:

Հաղորդվում է, որ նոր սեզոնի պրեմիերան ԱՄՆ-ում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին: Սերիալի գլխավոր հերոսները՝ Էնդին և նրա ընկեր Սայրուսն այս սեզոնում կհասկանան, որ զգացմունքներ են տածում նույն տղայի հանդեպ:

Disney-ի ներկայացուցչի խոսքով՝ սերիալում այդ մտահղացումը «հզոր ուղերձ է հավասարության և մարդկության մասին»: Հեղինակները նշում են, որ նոր սեզոնի համար աշխատելիս իրենք մեծ զգուշություն են դրսևորել, որպեսզի շոուն հարմար լինի բոլոր դիտողների համար:









































