Վաշինգտոնում Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանը, որ անցյալ տարվա աշնանը կանխագուշակել էր Դոնալդ Թրամփի հաղթանակը ԱՄՆ նախագահական ընտրություններում, հայտարարել է, որ նախագահին շուտով իմփիչմենթ է սպասվում՝ գրում է The Independent-ը:
Գիտնականի կարծիքով՝ ներկա պահին Թրամփը մոտ է իմփիչմենթին, ինչպես երբեք: «Ռուսական դամոկլյան սուրը կախված է Ամերիկայի այս նախագահի գլխին. երբ այն վերջապես կընկնի հանրապետականների գլխին, ինչպես Նիքսոնի դեպքում էր, կսկսվի իմփիչմենթի գործընթացը»,- նշել է Լիխտմանը: Նա կարծում է, որ իրադարձությունները այդ ուղղությամբ կսկսեն զարգանալ 2018թ. գարնանը:










































