Գրող Աննա Գրեմ Հանթերը մեղադրել է դերասան Դասթին Հոֆմանին սեռական ոտնձգությունների մեջ, որոնք, նրա խոսքով՝ տեղի են ունեցել «Շրջավաճառի մահը» հեռուստաֆիլմի նկարահանման հրապարակում։ Այդ ժամանակ Հանթերը եղել է 17 տարեկան, հայտնում է The Guardian-ը։
Next up – Dustin Hoffman "Sexual Offender" https://t.co/MRBuC6i2lU pic.twitter.com/X4HnMkwjBh
— Google Pixel (@GooglePixel_) November 1, 2017
Գրողը գանգատվել է, որ նկարահանումների ժամանակ նա բացահայտ սիրահետել է իրեն, խոսել սեքսի մասին։
Դերասանն արդեն ներողություն է խնդրել և հայտարարել, որ հարգում է կանանց։ Նա ասել է, որ իրեն սարսափելի է զգում, եթե իր որևէ խոսք կամ արարք ստիպել են Հանթերին հայտնվել «անհարմարավետ իրավիճակում»։








































