Thursday, 25 06 2026
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու կառուցողական համագործակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ
230 աշակերտ Գառնիում դպրոց է հաճախում նոր պայմաններում
Միջազգային ընդունելություն Լոնդոնում՝ կլիմայական քաղաքականության թեմայով
«Օսկան» կաթնաշոռում նախկինում հայտնաբերված մանրէաբանական խնդիրները վերացվել են
Երևանը ներկայացվել է «EBRD Green Cities» հանդիպմանը Լոնդոնում
Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով կան անհետ կորած և վիրավոր հայեր․ Մեծի Տանն կաթողիկոսություն
Շուրջ 790 000 վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ
Դեյվիդ Ալենը Սյունիքում ծանոթացել է հայ-ամերիկյան համագործակցության ծրագրերին ու դրանց ընդլայնման հնարավորություններին
Իսրայելի նախագահին տեղափոխող ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
23:50
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին
Քննարկվել են Հայաստանից ԱՄՆ սննդամթերքի արտահանումը խթանելու հնարավորությունները
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք
23:37
ԱՄՆ-ն մեղմացնում է վիզային սահմանափակումներն Իրանի հավաքականի համար
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:33
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա
23:32
ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
23:30
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Գորգարվեստի թանգարանի ստեղծման աշխատանքներին
23:27
Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է արտահանում իրականացնող գործարարների հետ
23:26
Իրանը պատրաստակամություն է հայտնել օգնելու Վենեսուելային երկրաշարժի հետևանքների վերացման գործում
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
23:24
Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար
Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց
23:10
Կիպրոսը ՄԱԿ-ին հայտնել է Թուրքիայի օդային և ծովային հարյուրավոր խախտումների մասին
ԲԴԽ-ն կարգապահական պատասխանատվության է ենթարկել մի խումբ դատավորների․ Գիվի Հարությունյանի լիազորությունները դադարեցվել են
22:50
Ռուբիոն հերքում է Ալյասկայի պայմանավորվածությունները
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում
22:30
Իրաքը կդիտարկի ՕՊԵԿ-ից դուրս գալու տարբերակը, եթե չփոխվի երկրի նավթի քվոտան

Շմոլ գազից թունավորումներն աճել են. բաժանորդները չեն պահպանում անվտանգության կանոնները

Հայաստանում շմոլ գազից թունավորումների թիվն այս տարի աճել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից տեղեկացրին, որ 2017 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում շմոլ գազից թունավորումների 276 դեպք է գրանցվել: «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դեպքերի թիվն ավելացել է 112-ով»,-տեղեկացրին նախարարությունից՝ հավելելով, որ այս տարի շմոլ գազի թունավորումներից 7 զոհ ունենք (նախորդ տարվա այդ ժամանակահատվածում մահացության դեպք չի գրանցվել): «Այս տարի շմոլ գազից թունավորման արդյունքում տուժել է 613 մարդ, նախորդ տարվա 388-ի փոխարեն»,-տեղեկացրին նախարարությունից:

Շմոլ գազի թունավորումներից առաջատարն այս տարի Երեւանն է`127 դեպքով` նախկին 58-ի փոխարեն: «Շմոլ գազից թունավորումներով ամենաքիչը աչքի է ընկնում Վայոց ձորի մարզը (1 դեպք), նախորդ տարվա Տավուշի մարզի փոխարեն (0 դեպք)»,-նշեցին ԱԻՆ-ից:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շմոլ գազից թունավորումները հիմնականում գրանցվում են անվտանգության կանոնները չպահպանելու պատճառով: «Մեր բնակիչները հաճախ լաթով փակում են օդատարերը, անջատում են անվտանգության համակարգը, ինչն էլ բերում է դժբախտ պատահարների»,-ասաց նա:

Գրիգորյանը նշեց, որ  անվտանգության համակարգն անջատելու կամ օդատարերը փակելու համար օրենքով տուգանքներ կամ տույժեր չեն նախատեսվում: «Ջեռուցման սեզոնին մեր մասնագետները անվտանգության նկատառումներից ելնելով ստուգումներ են իրականացնում մոտ 685 հազար բաժանորդի բնակարաններում»,-հավելեց  Աշոտ Գրիգորյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում