«Մեա Կուլպա-2»-ում շեշտվում էր, որ կարեւորը հայամետ լինելն է, հասկանալն է, որ երկրի այսօր իրավիճաճակի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հրանտ Թոխատյանը: Ներկայացման ողջ ընթացքում ևս Թոխատյանը հայամետությունն էր կարևորում՝շեշտլով, որ արևմտամետ կամ ռուսամետ լինելը «պոռնիկի վաստակություն է»:
Հրանտ Թոխատյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն էլ բազմաթից մեղքերի մեջ են մեղադրում:«Բազմիցս ասել են, որ ծախված եմ, թե որտե՞ղ է իմ ծախված լինելը, չեմ հասկանում: Ես միակ մարդն եմ, որ հրաժարվեցի վաստակավոր արտիստի կոչումից, որովհետեւ տվել էին` առանց հիմնավորելո: Հիմա էլ ժողովրդականի կոչում տվեցին, հիմնավորեցին վերցրեցի: Բայց դրանից կենսամակարդակս չբարձրացավ, կոմունալ ծախսերս չպակասեցին, ոչ էլ դրանից հետո ավելի լավ սկսեցի խաղալ: Միայն աղջիկս է ուրախացել, մեդալը կպցնում է շորին ու գնում է դպրոց »:









































